Ապարանի Չքնաղ գյուղում ՔՊ-ն պարտվել է
Nov 20, 2022
1 min read

Ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվեցին ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը և սկսվեց ձայների հաշվարկը։
Այս պահին, արդեն հայտի են որոշ համայնքներում ընտրությունների նախնական արդյունքները։ Եվ այսպես` Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքում (Ապարանի տարածաշրջան) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 21 քվե, իսկ «Կարեն Եղիազարյան» դաշինքի օգտին քվերակել է 124 ընտրող։
Ի դեպ` այս գյուղը նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հարազատ համայնքն է։




















