top of page

Վթարվածն Արայիկ Հարությունյանի ծառայողական մեքենան է․ «Yerkir.am»

Nov 20, 2022
1 min read


Yerkir.am-ը գրում է․


«Shamshyan.com-ը երեկ՝ դեկտեմբերի 2-ին, գրել էր, որ Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Պողոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 006 LL 50 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 106-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հայտնվել ճանապարհի աջ մասով հոսող Աղստև գետի ափին:

Ըստ կայքէջի տեղեկության՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, իսկ Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել: Վիրավորը «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:


Yerkir.am-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի պետհամարանիշները հաշվառված են ՀՀ կառավարության հաշվեկշռում, պատկանում է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ 31-ամյա Հովհաննես Պողոսյանը նրա վարորդն է:


Shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ո՞վ է վիրավորված անձը:

Այդուհանդերձ, քննությունը պետք է պարզի՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեքենան պետական կարիքների համա՞ր է հայտնվել Տավուշի մարզում, թե՞ անձնական-կուսակցական գործեր կարգավորելու կամ նախընտրական ինչ-ինչ հարցերով: Եվ այս ամենն արդյո՞ք «պատավադապետության» դեմ պայքարի շրջանակներում է »:

 
 
1/3798
bottom of page