top of page

Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Nov 20, 2022
1 min read


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարական տնից։

Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ:

Արայիկ Հարությունյանը և դեսպան Անն Լույոն համոզմունք են հայտնել, որ երկու կառավարությունների արդյունավետ ջանքերի արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան:

 
 
1/3798
bottom of page