top of page

Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի նախագահի նկատմամբ

Nov 20, 2022
1 min read


Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է այդ երկրի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմեթ Ավազովը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նրա նկատմամբ, իբր, քրեական գործ է հարուցվել «Հայրենիքի դավաճանության» համար։ Թշնամի երկիրը այդպես է որակել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված արգեսիան դիմակայելուն ուղղված Արցախի նախագահի գործողությունները։

 
 
1/3798
bottom of page