Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերն ապատեղեկատվություն են. Արցախի ՊՆ
Nov 20, 2022
1 min read

ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմի կրակոցից մեկ ադրբեջանցի վիրավորում է ստացել։
«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական << Բակսել>> ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի , բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,-նշված է ԱՀ ՊՆ-ի հայտարարության մեջ։




















