top of page

Արցախի թեմում մատուցվել է սուրբ պատարգ և կատարվել հոգեհանգստյան կարգ

Nov 20, 2022
1 min read


Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող հանգուցյալների հիշատակության օրը Արցախի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանի, ձեռամբ Տեր Մատթեոս քհն. Դրավանցի մատուցվեց սուրբ և անմահ պատարգ, որի վերջում կատարվեց հոգեհանգստյան կարգ:Այս մասին հաղորդում Է ՀԱՍԵ Արցախի թեմը:


Այնուհետև Սրբազան Հոր առաջնորդությամբ թեմի հոգևորականաց դասն այցելեց Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց՝ իրենց խոնարհումն ու աղոթքը բարձրացնելու հանուն հայրենիքի ու հավատքի նահատակված եղբայրների համար: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ԱՄԵՆ

 
 
1/3798
bottom of page