Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն
Nov 20, 2022
1 min read

Կրակովում կայացել է Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունը: Արցախցի Արթուր Առուշանյանը նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն: Մարզիկն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով այդ մասին։
«Աշխարհի առաջնությունում չորրորդ ոսկին նվաճեցի, ինչպես նաև առաջնության լավագույն մարզիկի կոչմանն արժանացա»,- գրել է Արթուրը։




















