top of page

Արցախից զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 2 տղամարդու

Nov 20, 2022
1 min read

Ա․Ս․-ն չունենալով մարտական զենքի և դրա փամփուշտների շրջանառության իրավասություն, 2021 թվականի փետրվարի 12-ին, իր հետ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում հերթապահություն իրականացրած Ա․ Մ․-ի վարած «Վազ 21-05» մակնիշի ավտոմեքենայով նշված գյուղից վերադառնալուց փոխադրել է իր կողմից առանց Ա․ Մ․-ի գիտության ավտոմեքենայի բեռնախցիկում թաքցրած։

Այդ մասին տեղեկանում ենք Դատալես դատական տեղեկատվական համակարգից։


Ա․Ս․-ն թաքցրել է մի շարք ակողափող զենքերից՝ օրինակ «ЦВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից կրակվելու համար նախատեսված՝ 436 հատ 1993 թվականի արտադրության, 873 հատ 1975 թվականի արտադրության՝ ընդհանուր թվով 1309 հատ գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի (7,62x54R) փամփուշտները՝ երեք ցինկե տարաներով։ Դրանք ապօրինի կերպով փոխադրելու ընթացքում հայտնաբերվել ու վերցվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից։

Ա․Ս․-ին և Ա․ Մ․-ին մեղադրանք է առաջադրվել։ Չնայած, որ նա առանց իր գիտության է զենքը տեղափոխել, սակայն Սյունիքի մարզի Տեղ գյուղի գազալցակայանի տարածքում տեղեկացել է, որ մեքենայի բեռնախցիկում զենք զինամթերք կա։


Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։

1/3798
bottom of page