top of page

Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է

Nov 20, 2022
1 min read


Բաթումի-Ախալցիխե ներպետական ճանապարհին սողանքի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս պահի դրությամբ արգելափակված է։ Այս մասին գրել է Aliq.ge-ն։


«Ճանապարհներին ակտիվորեն իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթևեկությունը վերականգնելու համար, և այս փուլում այս ուղղությամբ հնարավոր է շարժվել Բոձաուրի և Տաբախմելա գյուղերի շրջանցիկ ճանապարհով՝ միայն արտաճանապարհային մեքենաներով»,- նշված է ճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։

 
 
1/3798
bottom of page