Պտղնիում իշխանության ներկայացուցիչները փորձել են հարձակվել լրագրողների վրա. Աբովյան (տեսանյութ)
Nov 20, 2022
1 min read

Կոտայքի մարզի Պտղնի համայնքում փորձել են ընտրողներին ուղղորդել և ճնշումներ կիրառել։ Այս մասին հայտնում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով մոտ 15-20 հոգի ընտրատեղամասում ստիպում էին մարդկանց քվեարկել գործող իշխանության ներկայացուցչի օգտին։
Արման Աբովյանը նշում է, որ նրանցից մեկը ներկայացել է որպես Պտղնիի գյուղապետ։
«Երբ ոստիկաններին խնդրեցի պարզել` ինչ է տեղի ունենում, նրանք փորձեցին հարձակվել իմ և լրագրողների վրա»,-ասաց Արման Աբովյանը։




















