top of page

Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու․ ԱԽ քարտուղար

Nov 20, 2022
1 min read


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու այն հայտարարության մասին, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը մտադիր են անցկացնել Թուրքիայում, նշել է․


«Եթե առիթ լինի, մենք պատրաստ ենք գնալու Անկարա, նաև պատրաստ ենք հյուրընկալելու այդ երկրներին՝ մեր մոտ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու»,- նշեց ԱԽ քարտուղարը։

«Մենք ավելի շատ հայ-թուրքական հարաբերությունները կքննարկենք երկկողմ ֆորմատով, բայց եթե առիթ լինի «3+3»-ում էլ խոսելու, ապա մենք նաև այդ առիթը կօգտագործենք՝ Թուրքիայի հետ շփումներ ունենալու, միմյանց դիրքորոշումներն ավելի պարզ և մատչելի դարձնելու համար»,- հավելեց նա։

 
 
1/3798
bottom of page