top of page

Ձեզնից ստացած իմաստուն դասերը հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են․ Արմեն Սարգսյան

Nov 20, 2022
1 min read


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրգեն Մելիքյանի ծննդյան առթիվ․


«Ձեր հարուստ կենսագրությունը միմյանց շաղկապված շրջափուլերի կուռ ամբողջու­թյուն է: Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահ­պանության դժվարին առաքելության Ձեր բաժինը:


Մեծ է Ձեր ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, սերունդ­ների դաստիարակման և, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատ­րաստ­ման գործում:

Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը:


«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործունեության շրջանակներում ավելի քան 20 տարի Արցախում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազ­մա­թիվ միջոցառումներ:


Հարգարժան պրոֆեսոր,


Ձեզ աշակերտած տարբեր սերունդների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են»: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ»:

 
 
1/3798
bottom of page