top of page

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

Nov 20, 2022
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ:


Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ ապահովելով քաղաքացիների բարեկեցության աճը։


Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը հետագա ընդլայնման մեծ ներուժ ունի։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր նշանակալի ներդրումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում։ Համոզված եմ, որ հայ-ղազախական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ»:

 
 
1/3798
bottom of page