top of page

Նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Nov 20, 2022
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը հարգանքի տուրք են մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին, մեկ րոպե լռությամբ հարգել նահատակված հերոսների անմահ հիշատակը:




 
 
1/3798
bottom of page