top of page

Ի՞նչ է նշանակում ՀՀ նախագահի հրաժարականը. Regnum

Nov 20, 2022
1 min read


Հայաստանի նախագահի հրաժարականի հայտարարությունը սենսացիա չդարձավ: Իրական իշխանությունն ու լիազորությունները մի քանի տարի է, ինչ պատկանում են կառավարությանը, որը, չնայած ներքին քաղաքականության տապալումներին և անգամ 2020 թվականին պատերազմում կրած պարտությանը, գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրում է «Ռեգնում» գործակալության հոդվածագիր Ալեքսանդր Սավելևը՝ վերլուծելով նախագահի հրաժարականի ենթատեքստը:


Հեղինակը նկատում է, որ Արմեն Սարգսյանը նախկինում ևս զերծ է մնացել ոչ միայն որոշումներ ընդունելուց, այլև քաղաքկան հայտարարություններ անելուց, որոնք կարող էին ազդել հայ ժողովրդի մտածելակերպի ձևավորման վրա, անգամ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցում:


Արդյունքը հայտնի է. բանակցությունները խափանվել են Փաշինյանի ակնհայտ սադրիչ հայտարարություններով:


Հեղինակը կարծում է, որ Սարգսյանի հրաժարականն ուշացած է, քանի որ նա Փաշինյանի հետ կիսում է պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը:


Այժմ արդեն ՀՀ նախկին նախագահը փորձում է հրաժարականով իր վրայից հանել պատասխանատվությունը ոչ միայն պարտված պատերազմի համար, այլև դրա հետևանքների:


Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ հրաժարականը խորամանկորեն բացատրում է իրական լիազորությունների բացակայությամբ՝ չնշելով, թե որ:


Ըստ հոդվածագրի՝ Սարգսյանի հայտարարությունն այնպիսի տպավորություն է ստեղծել, որ փորձ է արվում գտնել մեղավորի անցյալ և ապագայում արդեն անխուսափելի պարտությունների համար:


«Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում, երկրի ղեկավարության՝ բանակցելու ունակություններից զուրկ լինելը բնորոշել է ոչ միայն պոպուլիստ Փաշինյանը, այլև երկրի ողջ ինտելեկտուալ-քաղաքական էլիտան, որի ներկայացուցիչներից շատերն այժմ փորձում են իրենց ուսերից թոթափել պատասխանատվությունը: Նրանցից մեկն էլ Արմեն Սարգսյանն է»,- նկատում է հեղինակը:

 
 
1/3798
bottom of page