top of page

Թշնամու նպատակը Սիսիան-Գորիս ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնելն է․ Արտակ Զաքարյան

Nov 20, 2022
1 min read


«Այս պահին իրավիճակի վերաբերյալ գնահատական չեմ կարող տալ, քանի որ գործողությունները շարունակվում են»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։


Զաքարյանի խոսքով՝ թշնամու նպատակն այս պահին դեպի Նախիջևան միջանցքը ռազմական ճանապարհով վերցնելը չէ։


«Ադրբեջանը փորձում է Սիսիան-Գորիս ճանապարհն իր վերահսկողության տակ վերցնել»,- ասաց Զաքարյանը։


Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկում են ՀՀ զինված ուժերը։


Արմինե Նավոյան

 
 
1/3798
bottom of page