Արտակարգ դեպք Երևանում. ավտոմեքենա է պայթել
Nov 20, 2022
1 min read

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում՝ երրորդ մանկական հիվանդանոցի դիմաց մեքենան բախվել է գազի խողովակին ու պայթել:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ տեղեկությունների պայթել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է։





















