top of page

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Nov 20, 2022
1 min read

Հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:


Ժամը 13:5-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի:


Պարզվել է, որ ջրի հոսքի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:


Տեղում ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:


Ժամանել են նաև Կոտայքի մարզպետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները, ովքեր տրակտորով ճանապարհին թափված քարերը հեռացնում են, սակայն խնդիրը դրանով լուծված պետք չէ համարել, որովհետև կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ուենա:

 
 
1/3798
bottom of page