top of page

Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են Արցախում վախի մթնոլորտ ստեղծել․ ԱԱԾ

Nov 20, 2022
1 min read



Արցախի ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։



Նշվում է, որ ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:


«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։




 
 
1/3798
bottom of page