top of page

Ավստրալիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Nov 20, 2022
1 min read

Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում նոյեմբերի 29-ին կքննարկվի մի բանաձև, որը կոչ է անում երկրի կառավարությանը՝ ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Բանաձևի հեղինակը պատգամավոր Թրենթ Զիմերմանն է, որը Ավստրալիայի կառավարությանը հորդորում է հավատարիմ մնալ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման մասին կոնվենցիային՝ ճանաչելով «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»:

Եթե ելույթ ունեցողների մեծ մասը կողմ հանդես գա բանաձևին, ապա Ներկայացուցիչների պալատը կոչ կանի կառավարությանը կյանքի կոչել ժողովրդի կամքն ու ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

 
 
1/3798
bottom of page