Ավտովթար՝ Լոռու մարզում. մեքենան բախվել է պատին․ կա վիրավոր
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 37-ամյա Ջանիբեկ Ա-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի պատին։ Վթարի հետևանքով Ջանիբեկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















