Ավտովթար՝ Երևանի Թբիլիսյան խճուղում․ կան տուժածներ
Nov 20, 2022
1 min read

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 12-ին, ժամը 07։55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ «Երազ» այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota Altezza» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս հարվածել է արտաքին լուսավորման սյանը և բախվել մոտակա տան պատին, «BMW» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։26-ին։ Ավտոմեքենան այրվել է։




















