top of page

Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Nov 20, 2022
1 min read


Հունվարի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Գայի գյուղում՝ Ա. Խաչատրյան փողոցում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 71-ամյա Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 487 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները:


ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:


ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին:

 
 
1/3798
bottom of page