Ախուրյանի համայնքապետ դարձավ մեկ ձայն առավելությամբ հաղթած ընդդիմադիր թեկնածուն
Nov 20, 2022
1 min read

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 14 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն` Ալբերտ Այվազյանը, նրան զիջել է մեկ ձայնով:
Իգիթյանը խոստացել է ամեն ինչ անել` ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքները արդարացնելու համար:




















