top of page

Այս պահին սահմանի որոշ ուղղություններով կրակոցներ կան. Վարդենիսի հատվածում՝ զինտեխնիկայի կուտակում

Nov 20, 2022
1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով այս պահին սահմանի տարբեր ուղղություններով իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այժմ թույլ ինտենսիվությամբ կրակոցներ կան Վարդենիսի, Գորիսի, Մեղրիի, Եղեգնաձորի և Արարատի սահմանամերձ հատվածներում։


Սահմանի որոշ ուղղություններով թշնամին զինտեխնիկա է կուտակել, մասնավորապես՝ Վարդենիսի Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերի ուղղությամբ։


Հայկական կողմից նոր տուժածներ չկան։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ ժամը 16։25-ից սկսած տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։


Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել երկու զինծառայող։



 
 
1/3798
bottom of page