top of page

Ամեն միջին մակարդակի մասնագետի չի կարելի սահմանադրական փոփոխությունների նախագիծ վստահել․ Այվազյան

Nov 20, 2022
1 min read

Հայաստանը պատրաստվում է նոր սահմանադրական փոփոխությունների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, նախորդ հանձնաժողովի գործունեությունը կասեցվել է։


Այս նոր խորհրդի կազմում լինելու են արդարադատության նախարարը, որը նաև խորհուրդը կնախագահի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, օմբուդսմենը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, առնվազն երկու անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերից 3 հոգի, ևս երեքն էլ՝ քաղհասարակությունից։ Ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացը, արդյոք նորմա՞լ է 30 տարվա ընթացքում 5-րդ անգամ մայր օրենքը փոփոխելը։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի հետ։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
1/3798
bottom of page