top of page

Ինչո՞վ եք երաշխավորում, որ հաջորդ զոհը մեզանից մեկը չի լինի․ բաց նամակ՝ Արցախի նախագահին

Nov 20, 2022
1 min read


Լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանը բաց նամակ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նամակը ներկայացնում ենք կից․


«Ես՝ ԱՀ քաղաքացի Դավիթ Էդուարդի Ղահրամանյանս, ապրել, ապրում եմ և ուզում եմ ապրել անվտանգ Արցախում։ Պարոն նախագահ, երեկ (08.11.2021) Ադրբեջանը, կրկին լկտիաբար խախտելով 09.11.2020 եռակողմ հայտարարության պայմանագիրը, կրակ բացեց Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա՝ սպանելով 22 տարեկան երիտասարդի և ծանր վիրավորելով 3 հոգու։


Պարոն Հարությունյան, չեմ ուզում առանց այն էլ լարված իրավիճակի վրա «նավթ լցնել», հավաքի և այլ կոչեր անել,ստիպված այս ձևաչափն ընտրեցի՝հույս ունենալով,որ կպատասխանեք։ Ինքներդ շատ լավ գիտեք, որ այսօր Արցախի բնակչությունը ապրում է անորոշության մեջ, ինչի արդյունքում նկատվում է մեծ քանակությամբ արտագաղթ, իսկ Ադրբեջանի այսպիսի սադրանքներն էլ ավելի են ուժեղացնում գաղթը, քանզի մարդիկ իրենց այստեղ վտանգված են զգում, վտանգված է նրանց երեխաների ապագան:

Դուք պարտավոր եք պատասխանել հանրությանը հուզող կարևորագույն հարցերին, ձևաչափը Դուք ընտրեք, բայց ոչ փակ ու սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ։


1. Ինչո՞ւ ռուս խաղաղապահ զորակազմը չի ապահովում մեր քաղաքացիների անվտանգ աշխատանքը, այսպես ասած,չեզոք գոտում,այլ միայն արձանագրում է փաստը։


2. Ինչո՞ւ մեծ ծավալով շինարարություն անելուց առաջ չեք ապահովում մեր անվտանգությունը:


3.Ինչո՞վ եք երաշխավորում, որ հաջորդ զոհը մեզանից մեկը չի լինի:


Պարոն նախագահ, որպես հայ, որպես արցախցի, որն իր ընտանիքի, իր նորածին երեխայի ապագան այլ տեղ չի պատկերացնում խնդրում, հորդորում և պահանջում եմ անկեղծ եղեք ու իսկապես ժողովրդի կողքին կանգնեք»։



 
 
1/3798
bottom of page