top of page

Շիրակի մարզի Ղարիբջանյան և Նոր կյանք համայնքներում ղեկավարի պաշտոնակատարներ են նշանակվել

Nov 20, 2022
1 min read

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 10-ին նոր որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ղարիբջանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մանվել Վարազդատի Պողոսյանը։ Նա կղեկավարի մինչև Ախուրյան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդ օրը։


Նոր կյանք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արա Թորգոմի Սուքիասյանը, մինչև Արթիկ համայնքի վագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդ օրը։

 
 
1/3798
bottom of page