Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը
Nov 20, 2022
1 min read

Հայ-թուրքական երկխոսության սկիզբը կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ համաձայնագրի պարտավորությունների կատարումը։ Այս մասին նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։




















