Բախվել են Porsche Cayenne-ն ու Toyota Corolla-ն. 2 անչափահաս աղջիկ տեղափոխվել Է հիվանդանոց
Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի պողոտա 37 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 37-ամյա Թամարա Ա.-ի վարած Porsche Cayenne և 45-ամյա Պողոս Ղ.-ի վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:




















