top of page

Բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետն ու մի քանի աշխատակից․ «Առավոտ»

Nov 20, 2022
1 min read


Ըստ որոշ տեղեկությունների, քիչ առաջ բերման են ենթարկվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանն (լուսանկարում) ու մի քանի աշխատակիցներ։


Նույն աղբյուրի համաձայն, Արտակ Սարգսյանը ձերբակալվել է։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այս լուրը։ «Ես նման տեղեկատվություն չունեմ»,-Aravot.am-ին ասաց նա:

 
 
1/3798
bottom of page