top of page

BMW X5-ում հրդեհ է բռնկվել. մեքենան վերածվել է մոխրակույտի

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com


Ժամը 04:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 20 շենքի բակում կայանված ավտոմեքենա է այրվում:


Հրշեջները մարել են BMW X 5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Այրվել է ավտոմեքենայի սրահը, այն դարձել է ոչ շահագործելի:


Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, իսկ վարորդ Ա. Խաչատրյանը, բարեբախտաբար, չի տուժել ու մինչ հրշեջների ժամանումը, ինքն է պայքարել կրակի տարածման դեմ:

1/3798
bottom of page