top of page

Բորիս Ջոնսոնը դուստր է ունեցել

Nov 20, 2022
1 min read

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ նրա կինը՝ Քերին դուստր են ունեցել։


«Վարչապետը եւ նրա տիկինը ուրախ են հայտարարել, որ այսօրև լույս աշխարհ է եկել նրանց դուստրը՝ լոնդոնյան կլինիկաներից մեկում։ Եւ մայրը եւ նորածին մանկիկն իրենց լավ են զգում։ Ամուսինները երախտագիտություն են հայտնում NHS ծննդատան աշխատակազմին՝ հոգատարության եւ աջակցության համար»,- ասված է վարչապետի եւ նրա տիկնոջ տարածած հայտարարության մեջ։


Սա արդեն բրիտանական վարչապետի երկրորդ դուստրն է։ Առաջնեկը՝ Ուիլֆրեդը ծնվել էր անցյալ տարվա ապրիլին։


Նշենք, որ Ջոնսոնը հայր է դառնում արդեն յոթերորդ անգամ։



 
 
1/3798
bottom of page