top of page

Բողոքի ակցիա իրականացնող բերման ենթարկված քաղաքացիների թիվը հայտնի է

Nov 20, 2022
1 min read

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 10 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։


Հիշեցնենք, որ գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ակցիայի մասնակիցները փակել են նաև Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանները քաղաքացիներին հրելով հեռացրել են փողոցից, ինչի հետևանքով քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշուք է սկսվել։ Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել քաղաքացիներին։

 
 
1/3798
bottom of page