top of page

Ծառուկյանները Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ են հայտարարել (տեսանյութ)

Nov 20, 2022
1 min read


Ծառուկյանների ընտանիքը հայտարարել է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Աժ նախկին պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին: Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը..

Սիրելի՛ հայ ժողովուրդ․․․

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,-գրել է նա:



 
 
1/3798
bottom of page