Ճգնաժամը հանգեցրել է Անտարկտիկայում պինգվինների խմբերի թվի աճին

Անտարկտիկայում հայտնաբերվել են ավելի մեծաթիվ պինգվիններ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, որը կապված է կլիմայական ճգնաժամի հետ, ստիպում է թռչուններին տեղափոխվել ավելի հեռու՝ դեպի հարավ, գրում է Independent-ը:
Հետազոտողները հայտնաբերել են գենտու-պինգվիններին Անդերսոն կղզում՝ Անտարկտիկական թերակղզու արեւելյան մասում:
Դա գենտու-պինգվինների «ամենահարավային» ռեկորդներից մեկն է տարածաշրջանում, որտեղ մինչեւ վերջերս չափազանց ցուրտ էր ճտեր ունենալու համար:
Ավելի վաղ հարավում հայտնաբերվել էր գենտու-պինգվինների միայն մեկ բույն: Վերջերս տեղի ունեցած հետախուզության ժամանակ գիտնականները հայտնաբերել են 75 գենտու ճտեր Անդերսոն կղզու վրա:
Գլոբալ տաքացման ուժգնացումը, որը հիմնականում պայմանավորված է արդյունահանվող վառելիքի անդադար այրմամբ, հանգեցնում է անդառնալի փոփոխությունների բեւեռային շրջաններում՝ ներառյալ սառցակտորների եւ սառցե վահանների արագ կրճատումը:




















