top of page

Դանիել Բալայանն ազատվել է պաշտոնից

Nov 20, 2022
1 min read


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Դանիել Բալայանն ազատվել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:


Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.


Դանիել Բալայանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:




 
 
1/3798
bottom of page