top of page

Նոր դատավոր է նշանակվել

Nov 20, 2022
1 min read


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Այդ մասին տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։


«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի ԲԴԽ-2-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Անահիտ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

 
 
1/3798
bottom of page