Դերասանից պատգամավոր, կամ մանդատ ստանալուց հետո ինչպես փոխվեց Հրաչյա Հակոբյանի կյանքը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը պատգամավորական մանդատ առաջին անգամ ստացել է 2018 թվականի մայիսի 16-ին, երբ Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ Մինչ այդ, Հակոբյանն իրեն փորձել էր թատրոնում։ Նա 2003-2007 թվականներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական թատրոնում, 2008-2010 թվականներին՝ Երևանի Կամերային թատրոնում։ 2002-2009 թվականներին եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատուն։ 2005 թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2000-2008 թթ. եղել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տպագրության պատասխանատու, 2003-2008 թթ.՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնի, 2009-2010 թթ.՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան։ 2009-2013 թթ.՝ «Մեր Տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն։ 2013-2015 թթ.՝ «Armtimes.com» կայքի ադմինիստրատոր։
Նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում, սակայն մանդատ ստանալուց հետո թողել է թատրոնն ու կինոն և ամբողջությամբ ներգրավվել քաղաքական գործընթացներում։




















