top of page

Ձվադրման արգելված ժամանակահատվածում սիգի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

Nov 20, 2022
1 min read


Հունվարի 11-ին՝ ժամը 14.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ ձուկ են վաճառում:


Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայության վարչության աշխատակիցներ։ Արդյունքում՝ Արտաշիսյան փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է 83 սիգ ձկնատեսակի վաճառքով:


Նույն օրը, ժամը 17.10-ին, Շենգավիթի համայնքային ոստիկանները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները Սողոմոն Տարոնցու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու, որը ձվադրման և արդյունահանումը արգելված ժամանակահատվածում զբաղվել է 180 սիգ ձկնատեսակի վաճառքով:


Դեպքերի առթիվ կատարվում է քննություն։

 
 
1/3798
bottom of page