top of page

Էկոնոմիկայի նախարարությունն ավելի քան 100 մլն դրամի պայմանագիր է կնքել «Մետրիկա» ՍՊԸ-ի հետ

Nov 20, 2022
1 min read


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Դուբայ-ԷՔՍՊՈ 2020»-ի կազմակերպման համար մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով դեկտեմբերի 17-ին պայմանագիր է կնքել «Մետրիկա» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագիրը կնքել է ընկերության տնօրեն Գևորգ Մուրադյանը, ով նախկինում զբաղեցրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը։


Ըստ պայմանագրի՝ նախարարությունը նշված ընկերությանն է փոխանցել 100,748,000 դրամ գումար, որից 25,875,000 դրամը տաղավարի աշխատանքի կազմակերպման գծով աշխատավարձերի համար, 38,525,000 դրամ՝ բիզնեսի խթանման աշխատանքների համար, 13,800,000 դրամ՝ ներդրումների խթանման գծով աշխատավարձերի համար, 5,756,666 դրամը՝ գրասենյակի պահպանման համար։

 
 
1/3798
bottom of page