top of page

Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրի հատվածների վերականգնման աշխատանքային խումբը ղեկավար ունի

Nov 20, 2022
1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, որը վարչապետի մեկ այլ որոշմամբ հունվարի 14-17-ը կգործուղվի Մեղրի։

Աշխատանքային խմբում ներգրավված են նաև ՏԿԵ փոխնախարարը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը և այլք։

 
 
1/3798
bottom of page