top of page

Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի զույգը ձերբակալվել է

Nov 20, 2022
1 min read

Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում գտնվող Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը տեսանկարահանած իսրայելցի ամուսինները ձերբակալվել են. հայտնում է Ermenihaber-ը։


Իսրայելցի զույգը Ստամբուլում է եղել զբոսաշրջային նպատակով։ Նրանք Չամլըջայի աշտարակի պատուհանից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել են նաև նախագահ Էրդողանի տունը, ինչի մասին խոսել են միմյանց հետ։ Աշտարակի ծառայակիցներից մեկը լսել է նրանց զրույցը և այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը։


Հայտնի է, որ իսրայելցի ամուսինները ձերբակալվել և տեղափոխվել են Ստամբուլի ոստիկանության բաժանմունք՝ ահաբեկչության դեմ պայքարի վարչություն։

 
 
1/3798
bottom of page