top of page

Երեկ վիրավորում ստացած զինվորները բուժում ստանում են Վարդենիսում. Հակոբ Ավետյան

Nov 20, 2022
1 min read



Ճանապարհը բացել ենք, սպասում ենք դատարանի որոշմանը՝ Արամ Հարությունյանին կկալանավորեն, թե՞՝ ոչ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Ավետյանի խոսքով իրենց պայքարը չի դադարել և անարդար որոշման դեպքում կանցնեն կտրուկ քայլերի։

Անդրադառնալով վիրավոր զինվորին տեղափոխող շտապ օգնության մեքենայի համար ճանապարհը չբացելու լուրերն, Ավետյանը դրանք բացարձակ սուտ որակեց։


«Այդ ընթացքում ինչքան շտապ օգնության մեքենա եկել է, թույլ ենք տվել անցել են, իսկ վիրավոր զինվորները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և բուժում ստանում են Վարդենիսի կայազորային հոսպիտալում, նրան եթե Երևան չեն տեղափոխվել, մենք ո՞նց կարող էինք շարժն արգելել», - ասաց Ավետյանը։


Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ երեկ Վարդենիսում տեղի ունեցած ակցիայի մասնակիցները թույլ չեն տվել, որ վիրավոր զինվորին Երևան տեղափոխեն հիմնական ճանապարհով, ինչի հետևանքով նրան Երևան են տեղափոխել շրջանցիկ ճանապարհով, ինչն էլ էականորեն ազդել է զինծառայողի առողջական վիճակի վրա։


Արմինե Նավոյան



 
 
1/3798
bottom of page