top of page

Երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու. ավագանու անդամ

Nov 20, 2022
1 min read

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Էռնես Ավանեսովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Սիրելի Երևանցիներ,


որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:


Ինքս կարծում եմ, որ երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե ոչ: Ուստի խնդրում եմ Երևանցիներին իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ»:




 
 
1/3798
bottom of page