top of page

Երևան-Գեղարդ ճանապարհին վրաերթի է ենթարկվել 2 կին. նրանցից մեկը մահացել է

Nov 20, 2022
1 min read

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51 և 44-ամյա երկու կնոջ:


Ոստիկանությունից հայտնում են, որ վրաերթի հետևանքով 44-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 51-ամյա Սուսաննա Սարգսյանը մահացել է:


Կատարվում է քննություն։

1/3798
bottom of page