top of page

«Չոր աշխատավարձով» ապրող նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը

Nov 20, 2022
1 min read



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևան քաղաքի ավագանին 44 կողմ ձայնով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին և վերջինիս լիազորությունները դադարեցվեցին։


Երևանի ավագանին նոր քաղաքապետ ընտրեց քպական Հրաչյա Սարգսյանին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ MediaHub-ը ուսումնասիրության արդյունքում ներկայացնում է Հրաչյա Սարգսյանի և նրա կնոջ հայտարարագրերում նշված ունեցվածքը։ Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարագրել է անշարժ գույք՝ բնակարան Աջափնյակում, որը գնել է 2017 թվականին։ Սարգսյանը, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 400,000 ՀՀ դրամ և 4,500 ԱՄՆ դոլար։


Որպես քաղաքապետի տեղակալ՝ Հրաչյա Սարգսյանի վարձատրությունը կազմել է 6,686,131 ՀՀ դրամ, ստացված փոխառությունները՝ 144.00 ԱՄՆ դոլար։ Նորընտիր քաղաքապետի կնոջ՝ Նինա Հարությունյանի հայտարարագրում առկա է միայն համատեղ ձեռք բերված անշարժ գույքը՝ բնակարանը Աջափնյակում և 1,000,000.00 ՀՀ դրամ։


Մերի Գևորգյան

 
 
1/3798
bottom of page