top of page

Երևանի քաղաքապետարանը անդրադարձել է տոնածառի տեղադրման թեմային

Nov 20, 2022
1 min read


Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:


Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:

 
 
1/3798
bottom of page