Երևանում ոստիկանները թմրավաճառի են հայտնաբերել, նա կալանավորվել է (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տվյալներ են ստացվել, որ մայրաքաղաքում մի անձ տարբեր տեսակի թմրամիջոցներ է վաճառում, տեղեկացնում է Ոստիկանությունը։
Ոստիկանության ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու ինչպես թմրամիջոցներ իրացնողի, այնպես էլ օգտագործողների շրջանակը։
Միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի տարբեր հատվածներից, թմրամիջոց ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել մոտ մեկ տասնյակ անձինք։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշի կոկաին, մեթամֆետամին, էքստազի և մարիխուանա։
Երևանի 40-ամյա բնակիչը կալանավորվել է, իսկ բերման ենթարկվածներից 6-ը ձերբակալվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։




















