top of page

Թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեքենան

Nov 20, 2022
1 min read


Կեսգիշերին թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում նշեց ինքը՝ փաստաբանը։ Անհայտ անձինք, կոտրել են մեքենայի դռան ապակին, տարել են փաստաբանի և նրա տիկնոջ անձնագրերը, անձնական որոշ այլ փաստաթղթեր։ Փաստաբանն ավելացրեց նաև,որ մեքենայից տարել են նրա գործունեությանն առնչվող կարևոր թղթապանակներ ու դատական գործերի ողջ նյութերի կրիչները, ինչպես նաև գումար։ Հարցին՝ Ալեքսանյանը դիմել է ոստիկանություն՝ նա չցանկացավ մեկնաբանել։ Նշենք, որ փաստաբանը որոշ հայտնի անձանց գործով փաստաբան է։ Մասնավորեպես՝ Արմեն Չարչյանի, Առուշ Առուշանյանի և այլ անձանց։

 
 
1/3798
bottom of page